ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել

ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, LRASM կոչվող հրթիռների փորձարկումը հաջող է անցել:

Փորձարկումների ժամանակ ԱՄՆ օդուժին պատկանող B-1B ռմբակոծիչներից երկու LRASM տեսակի հրթիռ է արձակվել՝ խոցելով մի քանի ծովային թիրախ:

LRASM հրթիռի թռիչքի հեռավորությունը կկազմի ավելի քան 900 կմ, ինչը երեք անգամ ավելի մեծ է, քան գործող Harpoon հրթիռինը: Մեկ հրթիռը կարող է ամբողջությամբ ոչնչացնել հակառակորդի նավը:

2017-ի հուլիսին Պենտագոնը հայտարարել է ամերիկյան ռազմաօդային և ռազմածովային ուժերի ինքնաթիռների համար 23 LRASM հրթիռ ձեռք բերելու մասին: Հրթիռները սպառազինման կազմում կհայտնվեն 2018թ.:

Հետևեք մեզ նաև Telegram-ում