AM | RU
USD
EUR
RUB

Գավառի պետական համալսարանի պատմության թանգարանը հարստացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի նյութերով

 
 

Գավառի պետական համալսարանի Վարշամ Ավետյանի անվան պատմության թանգարանում այսուհետ մշտական ցուցադրության համար տեղ գտան Ապրիլյան քառօրյա պատերազմից մնացած վկայությունները՝ թիվ 116 մարտական դիրքով մեկ ցրված ինքնաձիգի եւ գնդացրի փամփուշտների կրակված պարկուճներ եւ հակառակորդի կողմից արձակված հրետանու արկերի բեկորներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Ապրիլյան պատերազմի մասին վկայող նյութերը թանգարանին է հանձնել «Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենպրես»-ի սեփական թղթակից Խոսրով Խլղաթյանը, ով դրանք անձամբ հավաքել է մարտական դիրքի տարածքից, 2016 թվականի հունիսին, երբ Ճամբարակի երկրապահների հետ այցելել է թիվ 116 դիրք եւ հանդիպում ունեցել մեր դիրքապահ տղաների հետ, նրանցից գրառել Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին տեղեկություններ:

«Գլխավոր խմբագրի ներկայացմամբ՝ կրակված գնդացրի եւ ինքնաձիգի պարկուճները պատկանում են մեր տղաներին, քանի որ դրանք ընկած էին մեր խրամատների մեջ կամ դրանց մոտիկ, որտեղից քաջարի Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը եւ Քյարամ Սլոյանը ժամեր շարունակ կանգնեցրել են թշնամու հարձակումը, իսկ ահա հրետանու արկի բեկորները պատկանում են թշնամուն, քանի որ դրանք արձակվել են նրա կողմից եւ պայթել ու ցրվել ուղիղ մեր դիրքերի ներսում:Փաստորեն, այս նյութերը մեր քաջերից մնացած մասունքներ են, որոնք միշտ վկայելու են մեր զավակների հերոսական կռվի մասին: Դրանք կմնան մշտական ցուցադրության»,-ներկայացրեց Ռուզաննա Հակոբյանը:

«Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագրի ներկայացմամբ՝ մարտական դիրքից հավաքված նյութերը մոտ մեկուկես տարի մնացել են խմբագրությունում:

«Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի եւ Քյարամ Սլոյանի ծառայակից սպաներն ու զինվորները, ովքեր հիմնականում մասնակցել էին մարտական գործողություններին, փաստում էին, որ մեր հերոս տղաները անթիվ կրակահերթեր են ուղղել թշնամու զորքի ուղղությամբ, ու դիրքերով մեկ ցրված պարկուճները նրանց կրակածներն են: Տարածքով մեկ սփռված էին նաեւ հրետանային արկերի բեկորներ, որոնք թշնամին էր արձակել մեր դիրքերի վրա: Կարելի էր դրանցից ոչ միայն բռերով, այլ պարկերով հավաքել: Հետդարձի ճանապարհին հանդիպեցինք Արցախ ուխտագնացության եկած բեյրութահայերի, որոնց խնդրանքով Ապրիլյան քառօրյայի մասին վկայող նյութերի մի մասը նվիրեցի նրանց: Մնացածը մոտ մեկուկես տարի պահվում էր խմբագրությունում եւ ցուցադրվում մեր այցելուներին: Բայց նպատակահարմար համարեցինք պատմական այդ կարեւոր վկայությունները պահ տալ Գավառի պետական համալսարանի պատմության թանգարանին: Մեր տղաների հերոսությունը ոչ մի կերպ չպետք է մոռացվի, եւ մասունքներ դարձած այս նյութերն էլ դարերին ու սերունդներին պետք է պատմեն մեր գոյամարտի մասին»,-նշեց գլխավոր խմբագիրը:

Լրահոս
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին Արցախում զինծառայող է վիրավորվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan