«Ժամանակ». Առաջին սպառման ապրան­քատեսակները թանկացել են նաև Արցախում

«Ժամանակ». Առաջին սպառման ապրան­քատեսակները թանկացել են նաև Արցախում

«Հայաստանում վերջին շրջանում առաջին սպառման ապրան­քատեսակների թանկացումից անմասն չի մնացել նաև Արցախը:

Գնաճ նկատվում է նաև արցախյան խանութներում: Արդեն թան­կացել են առաջին սպառման մի շարք ապրանքատեսակներ: Ար­ցախի խորհրդարանի «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ թանկացումները սպասելի էին, քանի որ Արցախը գտնվում է հայաստանյան տնտեսական դաշտում, և բնականաբար, ընթացող գործընթացները, այդ թվում՝ որոշակի ապրանքատեսակների թանկացումը, վերաբերում է նաև Արցա­խին: Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն անմիջականորեն անդրադառնում են նաև Արցախի վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում