«Հրապարակ». ՊԵԿ-ում դարձյալ կադրային փոփոխություններն են կատարվել

«Հրապարակ». ՊԵԿ-ում դարձյալ կադրային փոփոխություններն են կատարվել

ՊԵԿ-ում հերթական կադրային փոփոխություններն են կատարվել՝ Կենտրոնի, Շենգավիթի, Էրեբունու տեսչությունների պետերն են փոխվել։

«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ Փոքր հարկ վճարողների տեսչության-վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը համայնքներ է գործուղել էլիտար ուժեր՝ իր տեղակալ Վահագն Սահակյանին ուղարկել է Կենտրոնի հարկային, Կենտրոնի պետը տեղափոխվել է Էրեբունի։

«Իսկ Շենգավիթում նշանակվել է խոշոր հարկատուների վարչության-տեսչության պետի տեղակալ Վախթանգ Սիսակյանը։ Հավանաբար, սա պայմանավորված է նոյեմբերի բյուջետային մուտքերի պլանային առաջադրանքը չկատարելու փաստով։ Տարեվերջը լավ ցուցանիշներով փակելու առաջադրանք է դրված»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում