ՀՀ Նախագահը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը

ՀՀ Նախագահը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 15-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին (կիրարկող արձանագրություն)» արձանագրությունը վավերացնելու մասին, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում