Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է կալանավորվել

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է կալանավորվել

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով հետաքննության շրջանակում կալանավորվել է գյուլենականների հետ առնչություն ունենալու մեղադրանքով ծառայությունից հեռացված ոստիկան Ռամազան Յուջելը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Դատախազությանը տված ցուցմունքից հետո Յուջելին կալանավորելու որոշում է կայացվել՝ «ծրագրված սպանությանը մասնակցելու» մեղադրանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում