Գրողների միության համար անցնող տարին բուռն ստեղծագործական տարի է եղել

Գրողների միության համար անցնող տարին բուռն ստեղծագործական տարի է եղել

Գրողների միության համար այս տարին բուռն տարի է եղել: Այն դրսևորվել է անհատների ստեղծագործական, միության աշխատանքների, միջազգային կապերի հաստատման առումով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը տարին այսպես բնորոշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Այս տարի ամենակարևոր միջոցառումներից մեկը սփյուռքահայ օտարագիր և հայագիր գրողների համաժողովն էր Հայաստանում: Մասնակիցների շրջանակը լայն էր՝ 17 երկրից 45 հայ գրողներ: Տարբեր ձևաչափի հանդիպումներով ներկայացվեցին ներկայիս սփյուռքահայ գրականության իրավիճակը, Հայաստանի և սփյուռքի գրական կապերը»,-ասաց Միլիտոնյանը:

ՀԳՄ նախագահը կարևորեց նաև թարգմանական գրականության վերաբերյալ լիանիստի (պլենում) կայացումը: Դրանում քննարկվել են թարգմանական մի շարք խնդիրներ՝ ինչ թարգմանել և ինչպես: Կարևորվել են նաև հայերենից այլ լեզուներ թարգմանությունները:

Գրողների միության նախագահը մեծապես կարևորեց գիրքը, գրականությունն ավելի շատ քարոզելու, արժևորելու անհրաժեշտությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում