Կիրո Մանոյանը առաջիկա տարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուրջ փոփոխություններ չի կանխատեսում

Կիրո Մանոյանը առաջիկա տարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուրջ փոփոխություններ չի կանխատեսում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը մեծ փոփոխությունների հիմքեր չի տալիս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասով այս տարի լուրջ տեղաշարժեր չեղան: Ադրբեջանը ջանքեր չի գործադրում կատարելու Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս առումով չեմ կարծում, որ առաջիկա տարում մեծ փոփոխություններ կլինեն, որովհետև Ադրբեջանի քաղաքականությունը փոխվելու ակնկալիքի որևէ հիմք չի տալիս, և նրա ոչ կառուցողական քաղաքականությունը կշարունակվի»,– նշեց Մանոյանը:

Ըստ Մանոյանի` առաջիկա տարում Հայաստանը պետք է ավելի ակտիվացնի միջազգային հարթակում Արցախի անկախության ճանաչման աշխատանքները:

Ինչ վերաբերում է լայնամասշտաբ պատերազմի վերսկսմանը, Մանոյանը դա քիչ հավանական է համարում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը սառած է, սակայն ինչ-որ բանակցություններ տեղի են ունենում, ինչը որոշ չափով երաշխիք է, որ լայնամասշտաբ պատերազմ չի վերսկսվի»,– նշեց Մանոյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում