Նախորդ տարիներին լավագույն մարզչի ընտրությունները սխալ են եղել. Ռուբեն Հայրապետյան

Նախորդ տարիներին լավագույն մարզչի ընտրությունները սխալ են եղել. Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով, ՀՖՖ-ն նախորդ տարիներին սխալ ընտրություն է արել տարվա լավագույն մարզչի հարցում: Անաչառ քվեարկություն չի եղել: Այդ մրցանակը ճիշտ չի տրվել: Եվ հիմա, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն, թե ով է քվեարկելու, ով՝ ոչ, քվեարկություն չի կայանալու:

«Եթե հիշում եք, մենք ունենք հայկական Մոուրինյո, ով անցած տարի հայտարարեց, որ ինքն է լավագույն մարզիչը: Եթե հետագայում լինի քվեարկության անհրաժեշտությունը, գուցե նորից մտցնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայրապետյանը:

Տարվա լավագույն մարզչի քվեարկության կարգը փոփոխության է ենթարկվել: Եվ լավագույնն այսուհետև կորոշեն մրցաշրջանի մարզական արդյունքներով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում