Որքան բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքան դա օգտակար է Հայաստանին

Որքան բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքան դա օգտակար է Հայաստանին

Որքան բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքան դա օգտակար է Հայաստանին: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Օգտակար է, քանի որ կաշխուժանա առևտուրը, կաշխուժանան տուրիստական հոսքերը, կաշխուժանան մեր շփումները: Ի վերջո, ցանկացած հանրություն բաղկացած է անհատներից, սուբյեկտներից և որքանով բարեկեցիկ ապրեն այդ անհատները, այդ սուբյեկտները, այդքանով նաև բարեկեցիկ կլինի ամբողջ հանրությունը: Իրանը մեզ բարեկամ երկիր է, Իրանի հետ մենք շփվելու հազարամյակների փորձ ունենք, և այսօրվա առևտրաշրջանառության ծավալները մեզ չեն բավարարում, այսօրվա տնտեսական համագործակցության մակարդակը մեզ չի բավարարում, այստեղ հսկայական ներուժ կա և այդ հսկայական ներուժի իրացման համար անհրաժեշտ է Իրանում կայունություն, խաղաղություն և այդ դեպքում այդ կայունության և խաղաղության պտուղները կարող ենք քաղել նաև մենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումն Իրանի միջուկային, ծրագրի շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ, և թե արդյոք դրանք չեն վտանգի հայ-իրանական ծրագրերը, որոնք այս տարի բավականաչափ ակտիվացան:

«Մենք մեր դիրքորոշումը մշտապես արտահայտել ենք, արտահայտել ենք հրապարակավ, արտահայտել ենք մեր հանդիպումների ժամանակ և, մենք համարում ենք, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պարտավորությունները բխում են առաջին հերթին մեր շահերից, բխում են նաև կողմերի շահերից, ուստի, իհարկե, ցանկալի է, որպեսզի այդ համաձայնագիրը պահպանվի և ցանկալի է, որպեսզի այդ համաձայնագրի դրույթներն իրականացվեն»,-ասել է նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում