ԵՄ-ի երկրների ղեկավարները հաստատեցին անցումը Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին

ԵՄ-ի երկրների ղեկավարները հաստատեցին անցումը Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին

ԵՄ-ի երկրների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովում հաստատել են անցումը հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների երկրորդ փուլին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով գագաթնաժողովի վերջին նստաշրջանի սկսվելուց հետո, որը նվիրված էր Brexit-ին: «Ղեկավարները հաստատեցին անցումը Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին»,-ասել է նա:

Եվրահանձնաժողովը եւ Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 7-ին հայտարարել են հանրակցությունից Brexit-ի պայմանների շուրջ բանակցությունների առաջին փուլի ավարտվելու մասին: Երկրորդ փուլը նվիրված կլինի երկամյա անցումային ժամանակաշրջանի պայմաններին, որն սկսվելու 2019 թվականի մարտի 29-ից (Brexit-ի օրը), եւ Բրյուսելի ու Լոնդոնի միջեւ ապագա առեւտրական համաձայնագրի սկզբունքներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում