Նյու Յորքում հայ նկարիչների ցուցահանդեսի հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Նյու Յորքում հայ նկարիչների ցուցահանդեսի հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 15-ին այցելել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացված «Նկարիչները հայոց բանակին» խորագրով ցուցահանդես:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսին ներկայացված է հայ ժամանակակից նկարիչների շուրջ 70 աշխատանք: Սա ԱՄՆ-ում` Նյու Յորքում կայանալիք բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունն է։ Աճուրդից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Վիգեն Սարգսյանը շրջել է Ժամանակակից արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսում, զրուցել արվեստագետների հետ, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Պաշտպանության նախարարն իր շնորհակալությունն է հայտնել նկարիչներին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում