Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է

ՖԻՖԱ-ն կարող է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականին զրկել Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018թ. առաջնությանը մասնակցելու իրավունքից։ Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, ՖԻՖԱ-ն նամակ է ուղարկել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որում Իսպանիայի կառավարությանը պահանջել է չմիջամտել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին:

Նամակում ասված է, որ հակառակ դեպքում Իսպանիայի ազգային հավաքականը կզրկվի 2018թ. ՖԻՖԱ-ի կազմակերպած բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից, այդ թվում՝ աշխարհի առաջնությունից:

ՖԻՖԱ-ի կանոնադրությունն արգելում է կազմակերպության անդամ որևէ երկրի ղեկավարության միջամտել ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Անջելա Մարիա Վիլյարը պաշտոնից հեռացվել է կոռուպցիոն սկանդալի պատճառով: Այս պահին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Խուան Պադրոնն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում