Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը

Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը

Հայտնի է դարձել, թե երբ են Մխիթարյանը և Մոուրինյոն տարաձայնություն ունեցել:

Այս մասին գրում է ESPN-ն: Պարբերականի պնդմամբ դեռևս նոյեմբերին «Բրայթոն»-ի դեմ խաղից հետո Մոուրինյոն խաղընկերների ներկայությամբ քննադատել է Մխիթարյանին: Հայ կիսապաշտպանը չի համաձայնել Մոուրինյոյի հետ և զայրացրել է պորտուգալացի մասնագետին: Մոուրինյոն դժգոհ է Մխիթարյանի պաշտպանողական գործողություններից:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 8 խաղից միայն 1-ում է հանդես եկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում