Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքարի ընկնելու մասին լուրերը

Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքարի ընկնելու մասին լուրերը

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել է տեղեկությունները Սոչիում երկնաքարի ընկնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեկտեմբերի 15-ին սոցիալական ցանցերում հայտնվել էր տեղեկություն այն մասին, թե Սոչիի մոտակայքում երկնաքար է ընկել: Օգտատերերից ոմանք գրել էին, որ ուժեղ ձայն են լսել, ոմանք էլ երկնքում լուսարձակում և անհայտ օբյեկտ են տեսել: Հետագայում համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում իբրև թե պատկերված էր երկնաքարի ընկնելու պահը, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ կադրերը Սոչիում նկարահանված չեն եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում