Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուսական պատվիրակություն կժամանի Անկարա

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուսական պատվիրակություն կժամանի Անկարա

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ կապված հետաքննության շրջանակում դեկտեմբերի 19-ին ՌԴ-ից հատուկ պատվիրակություն կժամանի Անկարա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Ռուսաստանից ժամանող պատվիրակության կազմում ընդգրկված են դատախազ, անվտանգության հարցերով կցորդ, արտակարգ իրավիճակների նախարարության և արդարադատության համակարգի ներկայացուցիչներ:

Պատվիրակության անդամներն ավելի ուշ կհանդիպեն Անկարայի հանրապետական դատախազության և ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում