Թուրքիայի նախկին վարչապետի որդին ինքնասպանություն է գործել

Թուրքիայի նախկին վարչապետի որդին ինքնասպանություն է գործել

Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի որդին՝ Յավուզ Յըլմազը տանը սպանված է գտնվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ենթադրվում է, որ 38-ամյա Յավուզ Յըլմազն ինքնասպանություն է գործել: Նրան հայտնաբերել են անկողնում՝ գլխի վրա հրազենային վնասվածքով:

Հարևանները հայտնել են, որ տնից կրակոցի ձայն են լսել:

Իրավապահ մարմինները փորձում են պարզել միջադեպի հանգամանքները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում