Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում

Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում

Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ լե Դրիանը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են իրադրությունը Սիրիայում և առաջիկա երկկողմ շփումների հարցը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին՝ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

«Նախարարները քննարկել են լայն ոլորտներ ընդգրկող երկկողմ հարցեր, քննարկել են առաջիկայում քաղաքական շփումների օրակարգը: Միջազգային հարցերի քննարկման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակին»,- ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում