Բրիտանացիները պատրաստվում են «ավստրալական գրիպի» համաճարակին

Բրիտանացիները պատրաստվում են «ավստրալական գրիպի» համաճարակին

Մասնագետներն ահազանգում են, որ 2017-2018 թվականների ձմեռը բրիտանացիների համար վերջին կես դարում կլինի ամենավատը: Արդեն մինչ «ավստրալական գրիպ»-ի համաճարակը սկսվելը, Անգլիայում մի քանի հիվանդանոցներ լիքն են վիրուսով վարակված հիվանդներով, որն առաջացնում է փսխում եւ փորլուծություն:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, նոր վիրուսը բավականաչափ հեղուկ օգտագործելու պարագայում 1-2 օրվա ընթացքում նահանջում է եւ հիմնականում բարդությունների պատճառ չի հանդիսանում: «Ամռան ամիսներին, երբ հարավային կիսագնդում ձմեռ էր, Ավստրալիայում H3N2 վիրուսով մոտավորապես 170.000 մարդ էր վարակվել, ինչը 2.5 անգամ ավելի է, քան նախորդ ձմռանը: Մահացածների մասին հստակ տեղեկատվություն չի հաղորդվում»,-նշել է ԱՄՆ-ի ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIAID/NIH) տնօրեն Էնթոնի Ֆաուչին:

Նա նշել է, որ պատվաստանյութը արդյունավետ էր միայն Ավստրալիայում H3N2 հիվանդությունների դեպքերի 10% -ի դեպքում: Այլ երկրներում գրիպի դեմ պատվաստումը եւս իրականացվել է նույն դեղաչափով, ինչը նշանակում է, որ H3N2- ից իմունային պաշտպանությունը լիովին չի զարգացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում