AM | RU
USD
EUR
RUB

Իրանի և Թուրքիայի հարաբերություններում ջերմացումն իրանագետը իրավիճակային դաշինք է համարում

 
 

Տարածաշրջանում Իրանն ու Թուրքիան մրցակից են ու ակնկալել, որ նրանց միջև երկարաժամկետ դաշինք կլինի, սխալ է: Դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա նշեց, որ ներկայում որոշակի ջերմացում է նկատվում Իրան-Թուրքիա հարաբերություններում, որը, սակայն, ավելի շատ իրավիճակային դաշինք է: «Այս երկու պետությունների միջև որոշակի ջերմացում նկատվում է, խոսքը վերաբերում է մեկ կողմից քրդական հիմնախնդրում առկա մոտեցումների մերձեցմանը, մյուս կողմից` սիրիական հիմնախնդրում կողմերի միջև պայմանավորվածությունների հստակեցմանը, որը դիրքորոշումների մերձեցում չէ, երրորդը` Երուսաղեմի խնդիրն է»,-ասաց իրանագետը:

Նա նկատեց, որ բացի առաջին կետից, մյուսների մասով համաձայնությունը վիճելի է, քանի որ իրանցիներն այնքան էլ խանդավառված չեն հանգամանքով, որ Թուրքիայի նախագահը փորձում է մտնել մի տիրույթ, որն ավանդաբար եղել է իրանական գործողությունների դաշտ: Իրանագետի դիտարկմամբ` խոսքը վերաբերում է պաղեստինցիների հետ հարաբերություններին և իսլամական երկրների շարքում առաջնորդի դեր ստանձնելուն: «Փորձել Թուրքիային ներկայացնել որպես պաղեստինցիների թիվ մեկ բարեկամ, նրանց խնդիրն արծարծող և իսլամական երկրների շարքում առաջնորդի դեր ստանձնել, ակնհայտորեն բերելու է Իրանի ու Թուրքիայի շահերի բախման»,-նշեց Վարդան Ոսկանյանը:

Անդրադառնալով Սիրիայի հիմնախնդրին` իրանագետը նկատեց, որ այդտեղ ևս շահերի և տեսլականի ընդհանրություն գոյություն չունի: «Կողմերը պարզապես պայմանավորվել են տիրույթների վերաբերյալ, բայց, թե որքան կտևեն այդ պայմանավորվածությունները, հարց է»,-հավելեց նա:

Լրահոս
Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ ամբիոնից ուղերձ է հղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն մանրամասներ է հրապարակել Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի քննության ընթացքից Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը Աղասի Դարբինյանն ընտրվել է Վարչական դատարանի նախագահ Հայտնաբերվել է հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ. ԱԱԾ նոր տեսանյութը Մանվել Գրիգորյանի՝ Արցախի տան խուզարկությունից (Տեսանյութ) Պարզվել են «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները Սերժ Սարգսյանի եղբայրը բերման է ենթարկվել ոստիկանություն Վրաստանում ադրբեջանցուն սպառնում է 2-6 տարվա ազատազրկում Հայաստանի դեմ գրառման համար Նախարարությունը հորդորում է բացառել կրեմային հրուշակեղենի և լցնովի փափուկ պաղպաղակի օգտագործումը Վերապատրաստված ուսուցիչները պահանջում են տարրական դասարաններում «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերի տրամադրում Վահան Շիրխանյանն ազատ է արձակվել ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացրել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարական կտա «Շատ հավանական է, որ արդեն որոշված է այդ խնդիրը, ուղղակի դեռ հարց է՝ ո՞վ է փոխարինելու Տարոն Մարգարյանին» Դանակահարություն Տիգրան Մեծ պողոտայում (Տեսանյութ, լուսանկարներ) Ավստրալիայում Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձև է դրվել քննարկման Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Թանկյանը Հայաստանի հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի Վաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից գործողություններ են իրականացվում «Էլիպս» ընկերությունում Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել Բողոքի ակցիա՝ Սեւան-Երեւան ավտոմայրուղում Լիոնել Մեսիին ծննդյան օրը 60-կիլոգրամանոց տորթ են հանձնել Բրոնիցիում Անձնագրային համակարգում ոստիկանություն կարևոր փոփոխություններ է խոստանում Մանվել Գրիգորյանի ծննդավայր արշալույսցիները պահանջում են գյուղապետի հրաժարականը Մենք չենք պարտադրելու, բայց մեծամասամբ ձայնը տալու ենք ՔՊ-ին․ ԵԿՄ ԵԿՄ վարչության շարքերը պետք է լքեն ևս 65 հոգի. ԵԿՄ փոխնախագահ Կպատասխանեմ ամենաշատ like հավաքած 10 հարցերին Մասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրվում է խուլիգանության մեջ ԱԻՆ-ը հորդորում է ցերեկային ժամերին խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հափշտակման գործում Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով Հայաստանում հունիսի վերջին օրերին թեժ է լինելու. սպասվում է +40 աստիճան Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանին չեն գոհացրել խորհրդարանական ընտրության արդյունքները Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում պետական իրավասու մարմինների լռությունը լրագրողներին ուղղված սպառնալիքների դեպքերին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan