ՍԱՊԾ-ը հերքում է ՊՆ-ին կարագի տենդերի վաճառքի հարցում ՍԱՊԾ պետի տեղակալի ներգրավվածությունը

ՍԱՊԾ-ը հերքում է ՊՆ-ին կարագի տենդերի վաճառքի հարցում ՍԱՊԾ պետի տեղակալի ներգրավվածությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «ՊՆ-ի տենդերը շահած ընկերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն և «Էլայզեռ» ՍՊԸ-ն», կապված են ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ»:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, տեղեկացրին, որ լրատվամիջոցում այսօր հրապարակված՝ «Ում են պատկանում մարգարինը կարագի փոխարեն բանակին վաճառած ընկերությունները» վերնագրով նյութի մեջ ներկայացվել է ապատեղեկատվություն: Մասնավորապես նշվել է, իբր «ՊՆ-ի տենդերը շահած ընկերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն և «Էլայզեռ» ՍՊԸ-ն», կապված են ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ», ինչն իրականությանը չի համապատասխանում:

Լրատվամիջոցներում դեկտեմբերի 18-ին տեղեկություններ էին տարածվել, թե Պաշտպանության նախարարության տենդերը շահած ընկերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն և «Էլայզեռ» ՍՊԸ-ն, կապված են ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում