Էրդողանն ու Մեյը քննարկել են Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը

Էրդողանն ու Մեյը քննարկել են Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Կողմերը քննարկել են երկու երկրի միջև համագործակցությանն ու հարաբերություններին առնչվող հարցեր:

Էրդողանն ու Մեյն անդրադարձել են նաև Երուսաղեմի խնդրին՝ նշելով, թե խաղաղության գործընթացի համար պետք են բոլոր կողմերի ջանքերը: Նրանք ընդգծել են, որ պետք է զերծ մնալ տարածաշրջանի անվտանգությունը վտանգող քայլերից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում