ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 89 պատգամավոր: Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 17 օրենսդրական նախաձեռնություն, որոնց մի մասը խորհրդարանը կքննարկի և կքվեարկի երկրորդ ընթերցմամբ:

Արտահերթ նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նոր Դատական օրենսգիրքն ընդունելու մասին հարցը, որը կարգավորում է դատական իշխանության կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարցերի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում