Փորձաքննության կենթարկվի նաև տեղական մսամթերքը

Փորձաքննության կենթարկվի նաև տեղական մսամթերքը

Հայաստան ներկրված սառեցված հավերի փորձաքննության արդյունքում հակաբիոտիկների թույլատրելի շեմն ամենաշատը գերազանցվում էր Ռուսաստանից ներկրված խմբաքանակի մեջ: Այս մասին «Արարատ» ՀԸ եթերում հայտարարել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Նրա խոսքով` ԵԱՏՄ տարածքում գտնելով հանդերձ` նման փաստի առաջ կանգնելը մտահոգիչ է: Սննդամթերքի անվտանգության կանոնների խախտումներով հայաստանյան շուկայում վերջերս հայտնված մթերքների (թռչնամիս, բրինձ) համար, Կ. Չիլինգարյանի համոզմամբ, պատասխանատվություն է կրում պետական լիազոր մարմինը` ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Իսկ թե տեղական արտադրողները որքանով են պահպանում սննդամթերքի անվտանգության կանոնները, Կ. Չիլինգարյանի խոսքով, պարզ կլինի շուտով:

Մանրամասները` տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում