Ադրբեջանում հայատյացության դրսեւորումներ կան ոչ միայն մանկական, այլեւ դպրոցական գրականության մեջ. կայացավ «Azerichild.education» կայքի շնորհանդեսը

Ադրբեջանում հայատյացության դրսեւորումներ կան ոչ միայն մանկական, այլեւ դպրոցական գրականության մեջ. կայացավ «Azerichild.education» կայքի շնորհանդեսը

Ադրբեջանում հայատյացություն դրսեւորումներ կան ոչ միայն մանկական և երիտասարդական գրականության մեջ՝ հեքիաթներում, բանաստեղծություններում, մանկական խաղերում, երեխաների համար ստեղծված կրթական և հանրամատչելի նյութերում, այնպես էլ դասագրքերում եւ մեթոդական ձեռնարկներում:

«Azerichild.education» կայքի շնորհանդեսին այս մասին ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը: Նրա խոսքով` հայատյացությունը եւ առհասարակ այլատյացությունը ադրբեջանական գրականության մեջ ընդգրկված է բոլոր առարկաների` անգամ ռուսաց լեզվի գրքում: «Azerichild.education» կայքը ներկայացված է երկու լեզվով` ռուսերեն եւ անգլերեն: Ադրբեջանում չորրորդ դասարանի երեխան բանաստեղծության մեջ արդեն կարդում է, որ Ադրբեջանն ավելի երջանիկ կլիներ, եթե չլիներ Հայաստանը»,-ասաց նա:

Քաղաքագետ Անժելա Էլիբեգովան ադրբեջանական գրականության մեջ հայատյացության դրսեւորումների պատկերը որակեց սարսափելի: «Նման դրսեւորումներ կան ոչ միայն պատմության դասագրքերում, այլև գրականության եւ նույնիսկ երաժշտության դասագրքերում: Սկզբնաղբյուրները եւս տեղադրել ենք կայքում: Ընդ որում, ատելություն սերմանող նյութեր կան ոչ միայն հայերի, այլեւ հարեւան վրացիների հանդեպ»,-նշեց քաղաքագետը:

«Azerichild.education» կայքը ստեղծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։

«Azerichild.education»-ը «Azichild.info»-ի ծավալուն նախագծի մասն է, որտեղ հանրության լայն զանգվածներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հնարավորություն են ստացել ծանոթանալու Ադրբեջանում հայատյացության տարածման դրսեւորումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում