Մամեդյարովը հայտնել է հունվարին Նալբանդյանի հետ հանդիպելու պայմանավորվածության մասին

Մամեդյարովը հայտնել է հունվարին Նալբանդյանի հետ հանդիպելու պայմանավորվածության մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ գոյություն ունի պայմանավորվածություն 2018 թվականի հունվարի կեսերին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելու շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Մամեդյարովը խոսել է Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հանդիպման ժամկետը կհայտարարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Կա պայմանավորվածություն գալիք տարվա հունվարի կեսերին հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,- հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Նա տեղեկացրել է, որ հանդիպումը տեղի կունենա Եվրոպայի երկրներից մեկում: «Վիեննայում մենք մտքեր փոխանակեցինք: Համանախագահները կգնահատեն քննարկումներն ու որոշում կկայացնեն: Ես անգամ ասացի, որ համաձայն եմ բանակցություններ վարել երկու օր: Կարևորը արդյունք ունենալն է»,- ասել է Մամեդյարովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում