AM | RU
USD
EUR
RUB

Գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Նոր Կյանք համայնքի ղեկավարի բաց նամակի առնչությամբ

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բաց նամակի առնչությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ:

«Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն օրեր առաջ հանդես էր եկել բաց նամակով՝ ուղղված նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Դրանում ներկայացված տվյալների և հանգամանքների կապակցությամբ տեղեկացնում եմ հետևյալի մասին: Գարիկ Սարգսյանի կողմից ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ստացվել է երեք հաղորդում, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ոստիկանություն՝ դրանցում ներկայացվող տվյալներն ստուգելու նպատակով: Նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգվել են ներկայացված կոնկրետ հանգամանքները և տրվել են անհրաժեշտ իրավական գնահատականներ: Հաղորդումներից մեկի հիման վրա քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր են ձեռք բերվել, ներկայումս ընթանում է նախաքննություն, կատարվել են քննչական և դատավարական ծավալուն գործողություններ, նշանակվել են դատահաշվապահական և դատաձեռագրաբանական փորձաքննություններ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Մյուս երկուսի դեպքում հանցակազմի բացակայության հիմքով կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու որոշումներ:

Համայնքի ղեկավարն օգտվել է վերոնշյալ որոշումները բողոքարկելու իր իրավունքից, նրա բողոքները ներկայումս դատաքննության փուլում են, և դատարանը, ի վերջո, կտա այն հարցի պատասխանը, թե որքանո՞վ էին այդ որոշումները հիմնավորված: Դրանցից մեկը վերաբերել է համայնքի ավագանու նիստերի արձանագրություններում (աճուրդով հողամասեր վաճառելու որոշումների վերաբերյալ) առկա ավագանու անդամների ստորագրությունների, Գ. Սարգսյանի համոզմաբ, կեղծված լինելուն: Դրանց կապակցությամբ է համայնքապետը նշում, թե «ՀՀ ոստիկանությունը և ՀՀ դատախազությունը բավարարվել են որոշ շահագրգիռ անձանց բացատրություններով» և «չապացուցված փաստերի հիման վրա» եզրահանգել, որ դրանք չունեն հանրային վտանգավորություն»: Նշված «շահագրգիռ անձինք» եղել են նիստերից բացակայած ավագանու անդամները: Իրենց բացատրություններում նրանք բոլորն էլ նշել են, որ մասնակցել են նիստերին:

Արձանագրություններն ավելի ուշ են կազմվել, իրենց հրավիրել են ստորագրելու, սակայն զբաղված լինելու պատճառով իրենք խնդրել են գործընկերներին ստորագրել արձանագրությունները, քանի որ համաձայն են եղել դրանց: Անգամ սկսնակ իրավաբանները գիտեն ձևավորված այն քրեաիրավական պրակտիկայի մասին, որ երբ անձի խնդրանքով, նրա իմացությամբ մեկ ուրիշը փաստաթուղթ է ստորագրում, կիրառվում է քր. օր. 18-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի hանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է հանցավոր արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել: Նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հենց այդ հիմքով: Անհասկանալի է, թե այս պայմաններում ի՞նչ է նկատի առնվում բաց նամակում նշելու համար, թե այդ փաստերը որևէ կերպ ապացուցված չեն եղել:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե 2004-2016թթ. նիստերի արձանագրություններն առհասարակ առկա չեն նյութերում, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե արձանագրություններ չեն պահանջվել և չեն ուսումնասիրվել, ապա ինչի՞ հիման վրա են կազմակերպվել բացատրություններ վերցնելու գործողությունները: Հակառակ պնդումների, իրականում գործին կցվել են համապատասխան արձանագրությունները:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտումների մասով քննություն չտարվելու մասին պնդման հետ կապված՝ պետք է հիշեցնել, որ բոլոր խախտումները չէ, որ քրեական բնույթ ունեն, այսինքն տարբեր օրենքների պահանջների ոչ բոլոր խախտումներն են համարվում հանցագործություն: Դրանք կարող են դրսևորվել վարչական, քաղաքացիական, կարգապահական իրավախախտումների ձևով, որոնք չեն կարող ստուգվել քրեական վարույթի շրջանակներում:

Իրողությունները միտումնավոր միակողմանի ներկայացնելու, մինչդատական վարույթի ցանկացած փուլում քրեական հետապնդման մարմինների իրականացված գործողությունների իրավաչափությունը, լրիվությունը, բազմակողմանիությունն ու առավել ևս օբյեկտիվությունը բացառապես առերևույթ հանցագործությունների մասին ենթադրությունների, լավագույն դեպքում անձնական համոզմունքների պրիզմայով գնահատելը վտանգավոր է, որովհետև այդ կերպ հանրությունը ենթարկվում է մանիպուլյացիայի և անհիմն կերպով խաթարվում է վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ»:

Լրահոս
Էրդողանը վտանգավոր խաղ է սկսում Թուրքիան խոշոր ռազմական օպերացիա է նախապատրաստում Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած ընդդիմադիր գործչին ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է և մերկասառույց Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ապագա Նախագահի մասին իր պատկերացումները Սուրբ Սարգսի տոնին դարձեք «Գաղտնի գրքաՍեր» Նախագահ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Գնաճի դեմ բողոքելը կամ այն քննարկելն անիմաստ է, եթե չկա լուծում առաջարկող օրակարգ Թուրքիան շարունակում է թուրք-սիրիական սահմանին զինտեխնիկա կուտակել Մենք ունենք նախագահի թեկնածու, առաջադրել ենք, առաջարկել ենք միանալ ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար Նախարար Սարգսյանը և ԱՄՆ դեսպանը նախանշել են պաշտպանության բնագավառում 2018թ. համագործակցության հիմնական ուղղությունները Որոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը գների էական բարձրացման չի բերի. ՏՄՊՊՀ «Մեկ ազգ, մեկ բանակը» ոչ թե պլակատ է, այլ կենսակերպ. Շ. Պետրոսյան Ուրցաձորցիների մշակած բիզնես պլաններով աշխուժանում է համայնքի կյանքը Որտեղ ունենք անհամաձայնություն, պարտավոր ենք հասնել ներդաշնակության ԵՄ-ի ինքնաոչնչացման օրակարգը Հայաստանում ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Ադրբեջանում 2017-ին նվազել է նավթի և գազի արդյունահանումը Մարդը պետք է արդյունավետ լինի, ոչ թե գա գրանցվի, գնա Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին «Ելք»-ն առաջարկում է խաղասրահ մուտք գործելուց առաջ անձի տարիքը ստուգող մեխանիզմ սահմանել Քառօրյա պատերազմի մասնակիցները կոչ են անում միանալ Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար կազմակերպված դրամահավաքին Չավուշօղլուն Ցեղասպանության հարցում կրկին առաջ է քաշել հարցը «պատմաբաններին թողնելու» չարչրկված առաջարկը Կառավարությունը համայնքային զարգացմանն ուղղված 20-ց ավելի ծրագիր է ֆինանսավորել «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում իրականացվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքներ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում ԵԱՏՄ անդամակցությամբ և մուտքի խոչընդոտների վերացմամբ էժանացել են մի շարք ապրանքատեսակներ Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում Դավիթ Լոքյանն անդրադարձել է սուբվենցիաներին Պատգամավորներն առաջարկում են շեշտակի բարձրացնել անչափահասների կողմից խաղադրույք կատարելու տուգանքները Հայաստանը ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար ընգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում Սուրբ Սարգսի տոնին հետաքրքիր միջոցառումներ կանցկացվեն Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն Եզդիների ցեղասպանության ճանաչմամբ Հայաստանը պետական մակարդակով ցույց տվեց, որ կանգնած է այդ ժողովրդի կողքին Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված գիտաժողովին կմասնակցեն միջազգային հեղինակավոր մասնագետներ, մեդիա ոլորտի ճանաչված դեմքեր Որոնվում է անհայտ կորած 19-ամյա Քնարիկ Մայիլյանը «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի «Ելք»-ի հրավիրած երթին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan