Երևանի Արշակունյաց պողոտայում տրոլեյբուս է այրվել

Երևանի Արշակունյաց պողոտայում տրոլեյբուս է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 21-ին ժամը 07:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 39 շենքի մոտակայքում այրվում է տրոլեյբուս: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:55-ին:

Այրվել են թիվ 9 երթուղին սպասարկող 10 համարի տրոլեյբուսի շարժիչի հատվածը և սրահը մասնակի:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի պահին տրոլեյբուսը գտնվել է նախատեսված երթուղու ճանապարհին, սրահում ուղևորներ չեն եղել, տուժածներ չկան: Հրդեհի բռնկման պատճառը բարձր լարման շղթայում տեղի ունեցած կարճ միացումն է: Հրդեհի պատճառով մասնակի այրվել է վարորդի խցիկի հատվածը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում