Արթուր Մանուկյանը հերքում է իր և Սերգեյ Բագրատյանի միջև ծեծկռտուքի մասին լուրերը

Արթուր Մանուկյանը հերքում է իր և Սերգեյ Բագրատյանի միջև ծեծկռտուքի մասին լուրերը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը հերքում է իր և նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջև ծեծկռտուքի մասին լուրերը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արթուր Մանուկյանը հավաստիացրեց, որ նման բան չի եղել:

Անդրադառնալով դիտարկմանը, թե պատգամավորների միջև ընդամենը բարձր տոնով խոսակցություն է տեղի ունեցել, Արթուր Մանուկյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ Նաիրա Զոհրաբյանը նման բան է ասել: Ընդամենը քննարկում է եղել, առօրյա, գործնական քննարկում»:

Ճշգրտող հարցին, թե իր և Սերգեյ Բագրատյանի միջև ծեծկռտուք չի՞ եղել, Մանուկյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Նման բան չի եղել և չի էլ կարող լինել»:

Հարցին, թե խորհրդարանականներին հարի՞ր են, արդյոք, հայհոյախառն վիճաբանությունները, Արթուր Մանուկյանը պատասխանեց. «Եթե նման բան լիներ, հարիր չէր: Բայց նման բան չի եղել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում