Երևանում անհայտ անձինք քաղաքացուց խոշոր չափի գումար են հափշտակել

Երևանում անհայտ անձինք քաղաքացուց խոշոր չափի գումար են հափշտակել

Երևանում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ավազակային հարձակում. երկու դիմակավորված անձ դանակի սպառնալիքներով քաղաքացուց հափշտակել են նրա բջջային հեռախոսը և դրամապանակը, որի մեջ եղել է խոշոր չափի գումար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում