Աննա Սարգսյանը անհատական ոսկե մեդալ նվաճեց մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադայում

Աննա Սարգսյանը անհատական ոսկե մեդալ նվաճեց մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադայում

Շախմատի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի անդամ Աննա Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել Օլիմպիադայում:

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում ավարտված մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադայում, որում Հայաստանի պատանեկան հավաքականը գրավեց 4-րդ հորիզոնականը: Սահմանված էին նաև անհատական մրցանակներ խաղատախտակների վրա ցույց տված արդյունքների համար:
Աննա Սարգսյանը, 4 հնարավորից վաստակելով 4 միավոր, ցույց տվեց լավագույն արդյունքը պահեստային խաղատախտակի վրա և արժանացավ ոսկե մեդալի:

Շանթ Սարգսյանը երկրորդ խաղատախտակի վրա արժանացավ արծաթե մեդալի՝ 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում