«Մատյան ողբերգության»-ը կթարգմանվի գերմաներեն

«Մատյան ողբերգության»-ը կթարգմանվի գերմաներեն

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը կթարգմանվի և կհրատարակվի գերմաներեն:

Դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Թարգմանությունն իրականացվելու է Գերմանիայի գրական կազմակերպության հետ համագործակցությամբ: Նարեկացու «Մատյան ողբերգության» թարգմանական աշխատանքները կսկսվեն մայիս-հունիս ամիսներին, երբ թարգմանիչը՝ Վիլհելմ Բարչը կգա Հայաստան: Նա վերջնական ուսումնասիրություններ կկատարի և կսկսի աշխատանքը»,-ասաց Միլիտոնյանը:

Գիրքն գերմաներեն լույս կտեսնի առաջին անգամ: «Վիլհելմ Բարչը մեծ սիրով է ձեռնամուխ լինում Նարեկացու ստեղծագործության թարգմանությանը: Նա արդեն հայերենից գերմաներեն ստեղծագործություններ թարգմանել է»,-նշեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ Գերմանիայի գրական կազմակերպության հետ ունեն երկարամյա աշխատանքի փորձ: Կազմակերպության հետ համատեղ արդեն թարգմանվել և հրատարակվել են ժամանակակից հայ պոեզիա, արձակ ստեղծագործություններ: «Գերմանիայում և Հայաստանում համատեղ իրականացրել ենք եղեռնազոհ գրողների անթոլոգիանեի հրատարակություն: Գերմանացի մեր բարեկամների հետ աշխատանքն ամեն տարի նոր հնարավորություններ է տալիս: Իսկ նախորդ տարի առաջարկություն եղավ «Մատյան ողբերգության»-ը թարգմանել»,- եզրափակեց Միլիտոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում