«Ժողովուրդ». ՀՀ և ՌԴ կառավարությունները քննարկում են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը

«Ժողովուրդ». ՀՀ և ՌԴ կառավարությունները քննարկում են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը

«Հայաստանի՝ աղքատ երկիր լինելը երևում է ամեն քայլափոխի, երբ ստիպված է սպառել այլ երկրների անորակ արտադրանքը: Պարզվում է՝ ՀՀ և ՌԴ կառավարությունները քննարկում են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը: Եվ ռուսական կողմը պայման է դրել, որ ազգային նոր ավիափոխադրողը պարտավորված է լինելու շահագործել բացառապես ռուսական արտադրության Sukhoi Superjet 100 ինքնաթիռներ: Այդ մասին դեռ ամիսներ առաջ ՀՀ այցի ժամանակ հայտարարել էր Ռուսաստանի արդյունա­բերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռները տեխնիկական լուրջ խնդիրներ ունեն, և նրանց որակի մասին բազմիցս խոսվել է և պաշտոնյաների մակարդակով, և ռուսական մամուլում: Շատ ավիաընկերություններ այս ինքնաթիռներն օգտագործելուց որոշ ժամանակ անց հանել են շահագործումից պարբերական դարձած տեխնիկական խնդիրների պատճառով: Ու հիմա Հայաստանը ստիպված է գնելու դրանք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում