«Ժամանակ». Շմայսը չի բացառել իր վերադարձը քաղաքական դաշտ

«Ժամանակ». Շմայսը չի բացառել իր վերադարձը քաղաքական դաշտ

«Ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) չի բացառել իր վերադարձը քաղաքական դաշտ։

«Կարող է մի քայլ առաջ կամ հետ անենք, մի րոպե հետո ընկնենք մեռնենք։ Այնպես որ, կյանքում ոչ մի բան անխուսափելի չէ, կյանքում ճանապարհ եթե անցնում ես, պետք է ոտքերիդ տակ նայես, ներս անցնես»,-հավելել է վերջինս։

Հարցին՝ թե ինչ է մտածում 2018-ի ապրիլից հետո քաղաքական զարգացումների մասին, ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում, Մովսիսյանը պատասխանել է. «Մոտիկություն ենք անում, որպես հանրապետության վարչապետ՝ գնահատում ենք, բայց քանի որ մեր երկիրն ունի անվտանգության խնդիր, այդ կարգավիճակում տեսնում եմ մեր հանրապետության ներկայիս նախագահին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում