«Հրապարակ». Արման Սահակյանը գնել է Գուրգեն Արսենյանի «Ունիքորնը»

«Հրապարակ». Արման Սահակյանը գնել է Գուրգեն Արսենյանի «Ունիքորնը»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը վերջերս գնել է նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող «Ունիքորն» ընկերությունը, որը Հայաստանում ծխախոտ ներմուծող խոշորագույն ընկերություններից է։ Նաև ծխախոտ ներմուծող ևս մեկ ընկերություն է ձեռք բերել՝ ըստ էության դառնալով շուկայում առաջատարը։

«Արման Սահակյանը մեր այս տեղեկություններին ի պատասխան միայն մեկ բան ասաց․ «Նո քոմենթ», ըստ էության՝ չհերքելով մեր տեղեկությունները։ Հիշեցնենք, որ Արման Սահակյանին է պատկանում նաև «Սովրանո» ընկերությունը, որը ևս խմիչքներ ու այլ ապրանքատեսակ ներմուծող խոշոր ընկերություն է։ Իսկ Գուրգեն Արսենյանը, պատգամավոր չդառնալուց հետո, ըստ տեղեկությունների, Հայաստանում վաճառել է իր բոլոր բիզնեսները՝ թողնելով միայն դրսի բիզնեսը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում