Մխիթարյանն ընդգրկվել է Sky Sport-ի ամենամյա դասակարգման աղյուսակում

Մխիթարյանն ընդգրկվել է Sky Sport-ի ամենամյա դասակարգման աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Sky Sport-ի ամենամյա դասակարգման աղյուսակում:

2017 թվականի դասակարգման աղյուսակում Հենրիխ Մխիթարյանը 53-րդ տեղում է: Sky Sport-ը դեռ հրապարակել է դասակարգման աղյուսակի 41-100-րդ տեղերը միայն: «Հայ կիսապաշտպանը ծանր մեկնարկից հետո դարձել է Մոուրինյոյի սիրելի խաղացողը, սակայն ընթացիկ մրցաշրջանում 12 խաղում մեկ գոլ և 5 գոլային փոխանցումից հետո Մխիթարյանը չի ապահովել տեղը հիմնական կազմում»,-գրում է պարբերականը:

Դասակարգման աղյուսակում են նաև Չիրո Իմոբիլեն, Օբամեյանգը, Նիկոլաս Օտամենդին, Յագո Ասպասը, Ալեքսանդր Կոլարովը, Մարեկ Համշիկը և մի շարք այլ ֆուտբոլիստներ:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 12 խաղերից միայն 2-ում է հայտավորված եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում