Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրից իրական պտուղներ քաղելու դեպքում գերազանց արդյունք կունենանք

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրից իրական պտուղներ քաղելու դեպքում գերազանց արդյունք կունենանք

ԵՄ-ի հետ համաձայնագիրը շատ կարևոր էր Հայաստանի համար: Համաձայնագիրը թղթի վրա չթողնելու, աշխատելու և պտուղներ քաղելու դեպքում կունենանք գերազանց արդյունք: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«ԵՄ-ի հետ համաձայնագիրը բավականին կարևոր էր: Սակայն այդ համաձայնագրի PR-ը նշանակությունից ավելի մեծ եղավ: Շատ լավ է, որ Հայաստանի արտաքին հարաբերություններում առկա է բազմավեկտորություն ՝ ԵՄ-ի հետ համաձայնագիր, ԵԱՏՄ-ի անդամակացություն»,-ասաց Քոչարյանը:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ եթե ստացվի շատ լավ աշխատել նաև աշխարհաքաղաքական կենտրոնների՝ Չինաստանի,Պարսկաստանի հետ, գերազանց արդյունք կունենանք:

«2017-ը բավականին հանգիստ տարի էր Հայաստանի ներքին քաղաքական կյանքի համար: Առանց բախումների ձևավորվեց Ազգային ժողով»,-եզրափակեց Քոչարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում