«Երևան սիթի»-ի տարածքում գործող շուկայում սպանվել է 60-ամյա տղամարդ

«Երևան սիթի»-ի տարածքում գործող շուկայում սպանվել է 60-ամյա տղամարդ

Երևանի Նոր-Նորքի զանգվածում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում գործող շուկայում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել սպանություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, նախնական վարկածով` վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող գործիքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է պատճառել 60-ամյա տղամարդուն:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում՝ սպանության հոդվածի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մշակվել են վարկածներ և ձեռք են բերվել տվյալներ, որոնց ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ»,- ասաց Տռուզյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում