Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Արցախի համար 2017-ը բավականին լավ տարի էր

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Արցախի համար 2017-ը բավականին լավ տարի էր

Արցախի համար այս տարին բավականին լավ էր այն առումով, որ երկիրն անցավ կառավարման նախագահական մոդելի: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Պատերազմական գոտում գտնվող երկրի համար կառավարման նախագահական մոդելն ամենաճիշտն է: Պատերազմն էլ ցույց տվեց, որ նման երկրներում նախագահական մոդելի կառավարումն իսկապես անհրաժեշտ է»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝այդ առումով Արցախում լավ իմաստով բավականին հետաքրքիր գործընթացներ տեղի ունեցան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում