AM | RU
USD
EUR
RUB

Մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ արժանացել են մարզական կոչումների և շնորհակալագրերի

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը կատարած բարեխիղճ աշխատանքի, մարզաձևերի զարգացմանը նպաստելու և սպորտում ունեցած ներդրման համար շնորհակալագրեր և մարզական կոչումներ է հանձնել մարզաշխարհի ներկայացուցիչներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանձնելով շնորհակալագրերը և մարզական կոչումները հավաստող վկայականները` նախարարը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և նշել, որ միայն մարզիկը և մարզիչը կարող են իմանալ, թե ինչ մեծածավալ աշխատանքի արդյունք է ցանկացած մարզական ձեռքբերում: «Ձեր հաջողություններով հպարտանում է ողջ հայ ժողովուրդը, ձեր նվաճումը ողջ հայ ժողովրդի նվաճումն է: Վստահ եմ՝ այս կոչումները ձեզ ավելի կպարտավորեցնեն՝ շարունակելու մնալ ձեր ընտրած մարզաձևի նվիրյալը»,- ասել է Հ. Ռոստոմյանը: 

Նույն օրը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր են ստացել մարզադպրոցների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, հաշվապահներ: «Մարզադպրոցներում տարվող աշխատանքը հաճախ անտեսանելի է հանրության համար: Սակայն հենց այդ աշխատանքի ճիշտ կազմակերպումը և մարզումների համար ստեղծված պայմաններն են նպաստում մարզաձևերի մասսայականացմանը և սպորտի զարգացմանը»,- նշել է նախարարը:

Նախարարը նաև շնորհավորել է ներկաներին՝ մոտեցող տոների՝ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ, մաղթել բոլորին բարեկեցություն, հաջողություն և մարզական ձեռքբերումներ:

 

Լրահոս
Էրդողանը վտանգավոր խաղ է սկսում Թուրքիան խոշոր ռազմական օպերացիա է նախապատրաստում Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած ընդդիմադիր գործչին ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է և մերկասառույց Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ապագա Նախագահի մասին իր պատկերացումները Սուրբ Սարգսի տոնին դարձեք «Գաղտնի գրքաՍեր» Նախագահ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Գնաճի դեմ բողոքելը կամ այն քննարկելն անիմաստ է, եթե չկա լուծում առաջարկող օրակարգ Թուրքիան շարունակում է թուրք-սիրիական սահմանին զինտեխնիկա կուտակել Մենք ունենք նախագահի թեկնածու, առաջադրել ենք, առաջարկել ենք միանալ ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար Նախարար Սարգսյանը և ԱՄՆ դեսպանը նախանշել են պաշտպանության բնագավառում 2018թ. համագործակցության հիմնական ուղղությունները Որոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը գների էական բարձրացման չի բերի. ՏՄՊՊՀ «Մեկ ազգ, մեկ բանակը» ոչ թե պլակատ է, այլ կենսակերպ. Շ. Պետրոսյան Ուրցաձորցիների մշակած բիզնես պլաններով աշխուժանում է համայնքի կյանքը Որտեղ ունենք անհամաձայնություն, պարտավոր ենք հասնել ներդաշնակության ԵՄ-ի ինքնաոչնչացման օրակարգը Հայաստանում ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Ադրբեջանում 2017-ին նվազել է նավթի և գազի արդյունահանումը Մարդը պետք է արդյունավետ լինի, ոչ թե գա գրանցվի, գնա Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին «Ելք»-ն առաջարկում է խաղասրահ մուտք գործելուց առաջ անձի տարիքը ստուգող մեխանիզմ սահմանել Քառօրյա պատերազմի մասնակիցները կոչ են անում միանալ Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար կազմակերպված դրամահավաքին Չավուշօղլուն Ցեղասպանության հարցում կրկին առաջ է քաշել հարցը «պատմաբաններին թողնելու» չարչրկված առաջարկը Կառավարությունը համայնքային զարգացմանն ուղղված 20-ց ավելի ծրագիր է ֆինանսավորել «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում իրականացվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքներ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում ԵԱՏՄ անդամակցությամբ և մուտքի խոչընդոտների վերացմամբ էժանացել են մի շարք ապրանքատեսակներ Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում Դավիթ Լոքյանն անդրադարձել է սուբվենցիաներին Պատգամավորներն առաջարկում են շեշտակի բարձրացնել անչափահասների կողմից խաղադրույք կատարելու տուգանքները Հայաստանը ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար ընգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում Սուրբ Սարգսի տոնին հետաքրքիր միջոցառումներ կանցկացվեն Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն Եզդիների ցեղասպանության ճանաչմամբ Հայաստանը պետական մակարդակով ցույց տվեց, որ կանգնած է այդ ժողովրդի կողքին Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված գիտաժողովին կմասնակցեն միջազգային հեղինակավոր մասնագետներ, մեդիա ոլորտի ճանաչված դեմքեր Որոնվում է անհայտ կորած 19-ամյա Քնարիկ Մայիլյանը «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի «Ելք»-ի հրավիրած երթին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan