Իսրայելական բանակի հետ բախումներում ներգրավված են ավելի քան 3 հազար պաղեստինցի

Իսրայելական բանակի հետ բախումներում ներգրավված են ավելի քան 3 հազար պաղեստինցի

Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի սահմանային հատվածում իսրայելական բանակի հետ բախումներին և անկարգություններին մասնակցում է 3 հազար 700 պաղեստինցի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, բախումների հետևանքով 6 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ:

Արևմտյան ափում իսրայելական բանակի հետ բախումներում ներգրավված են 1700, իսկ Գազայի սահմանային հատվածում` ավելի քան 2 հազար պաղեստինցի:

Ցուցարարները վառել են անվադողեր և զինվորականների ուղղությամբ նետել ճայթուցիկներ և քարեր:

Արևմտյան ափում իսրայելական բանակը ու սահմանապահները օգտագործել են զանգվածային ցույցերը ցրելու հատուկ միջոցներ: Բանակը նաև կրակ է բացել անկարգություն հրահրողների ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում