«Հայկական Ժամանակ». Աբովյանի մանկապարտեզում պահարանն ընկել է 5-ամյա երեխայի վրա

«Հայկական Ժամանակ». Աբովյանի մանկապարտեզում պահարանն ընկել է 5-ամյա երեխայի վրա

«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Աբովյանի թիվ 12 մանկապարտեզում պահարանն ընկել է 5-ամյա սանի վրա, ում հարազատներն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Թերթին այս մասին ահազանգել է երեխայի պապիկը՝ Լյովա Ներկարարյանը, դժգոհելով, որ կատարվածից մինչ այս պահը մանկապարտեզից որևէ մեկը չի հետաքրքրվել երեխայի ճակատագրով. «Էսօր մեր երեխուն տարել ենք Աբովյանի թիվ 12 մանկապարտեզ, էդ դաստիարակները էնքան անփույթ են, որ 5 տարեկան երեխան մոտիկանա 4 պահարաններին, շուռ տա իր վրա, ուղեղի ցնցում ստանա, կապտուկներով տանենք հիվանդանոց, հետ բերենք ու էլի շտապօգնություն կանչենք, ու էսքանից հետո մանկապարտեզից որևէ մեկը քիչ չի բարեհաճում ներողություն խնդրել, դեռ մի բան էլ ցինիկ ձևով ասում են, թե երեխա էր, բան է եղել ա…»,-պատմել է երեխայի պապիկը՝ Լյովա Ներկարարյանը:

Ընտանիքի անդամներին դեպքի մասին ահազանգել է մանկապարտեզի բուժքույրն ու հայտնել, որ երեխան պահարանը գցել է վրան։ Լյովա Ներկարարյանի խոսքով, իրենք պահանջելու են, որ մեղավորները պատժվեն, և որ նման դեպքերը չկրկնվեն. «Մեզ գումարային ոչինչ պետք չէ, մենք ապահովված ընտանիք ենք, բայց գոնե պարտավոր էին դաստիարակն ու տնօրենը գային ու հետաքրքրվեին երեխով»։

Կատարվածի մասին երեխայի հարազատները արդեն իսկ հաղորդում են ներկայացրել ոստիկանությունում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում