«Ժամանակ». Կարեն Կարապետյանի Ներդրողների ակումբի անդամը ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում է հայտնվել

«Ժամանակ». Կարեն Կարապետյանի Ներդրողների ակումբի անդամը ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում է հայտնվել

«Ժամանակ»-ը գրել է. «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն անձանց և կազմակերպությունների նոր ցուցակը, որոնց նկատմամբ կտարածվեն սահմանափակող պատժամիջոցներ։ Այս անգամ պատժամիջոցներ են կիրառվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գողական շրջապատի նկատմամբ։

Ցուցակում ընդգրկված են գողական աշխարհը ներկայացնող 10 անձիք և երկու կազմակերպությունները։ Ցուցակում Զախարի Կալաշովի՝ Շաքրո Մոլոդոյ, Լաշա Շուշանաշվիլիի՝ Լաշա Ռուստավսկի, Ալիմժան Տախտախունովի՝ Տայվանչիկ և այլոց կողքին հայտնվել է նաև Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը։

Պատժամիջոցների տակ հայտնված երկու կազմակերպությունները ևս կապում են նրա հետ՝ Սոչիի «Վեսնա» հյուրանոցը և «Նովի վեկ» Մեդիա ԲԲԸ-ն։ Հիշեցնենք, որ Ռուբեն Թաթուլյանը Կարեն Կարապետյանի ստեղծած Ներդրողներին ակումբի անդամ է, մի ակումբ, որը իբրև թե պետք է միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարեր Հայաստանում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում