«Ժողովուրդ». Առողջապահության նախարար. «Իմ ազատամիտ սահմանումներին սովոր չէ ունկնդիրը»

«Ժողովուրդ». Առողջապահության նախարար. «Իմ ազատամիտ սահմանումներին սովոր չէ ունկնդիրը»

«Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հիշեցրել է, որ այս տարվա ընթացքում նրա մի շարք հայտարարություններ բավական բուռն ընդունվեցին հասարակության կողմից, եղան թյուրընկալումներ, և նախարարը ստիպված էր լրացուցիչ պարզաբանումներով հանդես գալ: «Իհարկե, ինչպես ասացիք` թյուրընկալումներ կան երկու կողմից. միգուցե ոչ միշտ եմ ես ճիշտ սահմանումները օգտագործում, ինչ-որ տեղ իմ ազատամիտ սահմանումներին սովոր չէ ունկնդիրը»,- ասել է Ալթունյանը:

Ինչ վերաբերում է հաջորդ տարվա ապրիլից հետո իր պաշտոնավարման հավանականությանը, նախարարն ասել է. «Ճիշտն ասած` իմ ապագայի մասին այդ առումով ո՛չ նախագահի և ո՛չ էլ վարչապետի հետ չենք խոսել: Ուղղակի ես երիտասարդ տարիներից օգտվում եմ մի խելացի մարդու խորհրդից` «Սովորի՛ր այնպես, ինչպես ապրելու ես հավերժ, իսկ ապրիր այնպես, ինչպես ապրում ես քո վերջին օրը»: Ես իմ աշխատանքային նախագծերը կազմում եմ այնպես, ինչպես ես ղեկավարելու եմ հավերժ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում