«Հայկական Ժամանակ». Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանից սպառազինության ձեռքբերմամբ

«Հայկական Ժամանակ». Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանից սպառազինության ձեռքբերմամբ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանից մարտադաշտում կիրառվող ռադարների և հեռահար հրետանու համար նախատեսված սպառազինության ձեռքբերմամբ։ Այս մասին հայտնում է հնդկական Hindustan Times գործակալությունը։

Աղբյուրը նշում է, որ Հնդկաստանը մտադիր է 2018 թվականի մեծացնել սպառազինությունների արտահանման ծավալները։ Երկիրը ուղղաթիռների, ռադարների, տանկերի, հրթիռների մատակարարման ուղղությամբ բանակցությունների է վարում Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մյանմայի և Հայաստանի հետ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում