«Հրապարակ». Սամվել Ֆարմանյանի՝ ժողովրդագրական խնդիրներ հարցով աշխատանքային խումը հունվարին ձևավորված կլինի

«Հրապարակ». Սամվել Ֆարմանյանի՝ ժողովրդագրական խնդիրներ հարցով աշխատանքային խումը հունվարին ձևավորված կլինի

ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը մինչև հունվարի 24-ը ժամկետ է սահմանել, որ ցանկացողներն արձագանքեն ու անդամագրվեն իր նախաձեռնած աշխատանքային խմբին։ Դրանից հետո ինքը կխոսի իր նախաձեռնության մասին, կտեղեկացնի, թե ինչ են անելու։

«Շաբաթներ առաջ, հիշեցնենք, նա ահազանգեց ՀՀ ժողովրդագրական խնդիրների մասին և առաջարկեց ստեղծել ԱԺ աշխատանքային խումբ, որը կքննարկի խնդիրը և կփնտրի երկարաժամկետ լուծում։ Նա կոչով դիմեց գործընկերներին՝ անկախ կուսակցական և ֆրակցիոն պատկանելությունից, մաս կազմել աշխատանքային խմբին, եթե կա մտահոգություն։ Ինչպես նաև՝ փորձագետներին»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում