«Հայկական Ժամանակ». Հայաստանի բնակչությունը ծերացրող է

«Հայկական Ժամանակ». Հայաստանի բնակչությունը ծերացրող է

Հայաստանի բնակչությունը ծերացրող է։ «Հայկական Ժամանակ»-ի հաղորդմամբ՝ այսպիսի արձանագրում է արել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը իր՝ «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2017» պարբերական զեկույցում, որը հրապարակվել է երեկ։

«Ժողովրդագրական իրավիճակի առկա հիմնախնդիրներից է բնակչության ժողովրդագրական ծերացումը, որի ընթացքը հանրապետությունում հետխորհրդային տարիներին մեծապես արագացել է։ Բնակչության ծերացումը կամ ժողովրդագրական ծերացումը երկարատև ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելիության, մահացության և դրան հարաբերակցություններում տեղ գտած տեղաշարժերի, ինչպես նաև մասամբ միգրանտների հետևանք է»,-նշել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում