Ֆիլիպիններում շուրջ 90 մարդ է մահացել, տասնյակներն էլ անհետ կորել են սողանքների և ջրհեղեղի պատճառով

Ֆիլիպիններում շուրջ 90 մարդ է մահացել, տասնյակներն էլ անհետ կորել են սողանքների և ջրհեղեղի պատճառով

Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկն առաջացրել է սողանքներ ու ջրհեղեղ, որի հետևանքով շուրջ 90 մարդ մահացել է։ Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, ոստիկանական ուժերն ու աղետներով զբաղվող պաշտոնյաները հայտնել են նաև տասնյակ մարդկանց անհետ կորելու մասին։ Փրկարարները, զինվորները, ոստիկաններն ու կամավորներրը լծվել են անհետ կորածներին փնտրելու և անջատված էլեկտրականություն ու հաղորդակցությունը վերականգնման գործին։

Եղանակի գործակալությունը հայտնել է, որ փոթորիկը արագություն էր հավաքել Սուլու ծովից՝ փչելոց 80 կմ/ժ արագությամբ և շարժվել հարավ 20կմ/ժ արագությամբ։

Ֆիլիպիններում տարեկան 20 թայֆուն է մոլեգնում, որը բազմաթիվ զոհեր ու ավերածություններ է պատճառում։ Նախորդ շաբաթ 46 մարդ էր մահացել կենտրոնական Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով։

2013 թվականին Հայյան սուպեր թայֆունը դարձել էր 8 հազար մարդու մահվան պատճառ ու առանց տանիքի էր թողել ավելի քան 200 հազար ընտանիքի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում