Դեկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը արձակել է ավելի քան 1600 կրակոց

Դեկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը արձակել է ավելի քան 1600 կրակոց

Արցախա-ադրբեջանական սահմանագծում դեկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում