Արամ Սաֆարյանը վստահ է` Եվրասիական տնտեսական միությունը ունակ է բարելավելու անդամ երկրների տնտեսական վիճակը

Արամ Սաֆարյանը վստահ է` Եվրասիական տնտեսական միությունը ունակ է բարելավելու անդամ երկրների տնտեսական վիճակը

Եվրասիական փորձագիտական ակումբը շարունակելու է ազնիվ եւ կոմպետենտ աշխատանք տանել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ուղղությամբ:

Եվրասիական փորձագիտական ակումբի` «ԵԱՏՄ երեք տարիները. նվաճումներ եւ հեռանկարներ» խորագրով ամենամյա ժողովին այս մասին ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտավերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Մենք հավատում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունը մեծ ապագա ունի, հավատում ենք, որ եվրասիական ինտեգրացիան ունակ է բարելավելու մեր երկրների տնտեսական վիճակը, ավելի բարվոք վիճակ ստեղծել մեր ժողովուրդների համար, ինչպես նաեւ նպաստել մեր հանրությունների միջեւ ավելի սերտ կապերի ձեւավորմանը համընդհանուր կարեւորություն ներկայացնող խնդիրների լուծման համար»,-ասաց նա:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով արդեն իսկ փորձագիտական ակումբի անդամ է, նշեց, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին տվել է տնտեսական աճ ունենալու հնարավորություն:

«Մի շարք ճյուղերում այդ աճն ընդհանրապես բեկումնային էր: Չեմ խորանա թվերի մեջ, պարզապես կարող եմ ասել` թվերը, որոնք հնչում եմ, բավականին համոզիչ են` հասկանալու համար, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. այնուամենայնիվ, մեր եւ մեր դաշնակիցների դեմ պատերազմ է տարվում տարբեր ճակատներում, մասնավորապես` տեղեկատվական պատերազմ. խոսքս հստակ լրատվամիջոցների մասին է, որոնք ֆինանսավորվում են արեւմտյան կառույցներից, մեր դեպքում` նաեւ թուրքական»,-հավելեց

Հետևեք մեզ նաև Telegram-ում